Արևային ջրատաքացուցիչները լավագույն ներդրումն են ձեր և ձեր ընտանիքի համար։ Դրանք ջրատաքացման ամենաարդյունավետ և շահավետ միջոցն են։ Ավանդական էներգառեսուրսների վրա ծախսվող գումարները զգալի մաս են կազմում թե՛ յուրաքանչյուր ընտանիքի, և թե՛ ձեռնարկության բյուջեում։ Խնդրի միակ ճիշտ լուծումը նոր տեխնոլոգիաներն են, որոնց ներդրումը թույլ կտա օպտիմալացնել ծախսերը, և կյանքը դարձնել առավել շահութաբեր: Ապացույցը մեր հաճախորդների դրական արձագանքները, շնորհակալության ու երախտագիտության խոսքերն են:
Ոչ ճնշումային ջրատաքացուցիչի կառուցվածքը
- Ոչ ճնշումային ջրատաքացուցիչների դեպքում օգտագործվող ջուրն անմիջականորեն տաքանում և սպառողին է հասնում տանիքում դրված կուտակային ծավալից ինքնահոս կերպով, սպառման կետի և տանիքում տեղադրված ջրատաքացուցիչի բարձրությունների տարբերությամբ պայմանավորված ճնշուման շնորհիվ։ Այս համակարգերը ամենապարզ համակարգերն են և կոչվում են թերմոսիֆոն տեսակի արևային ջրատաքացման համակարգեր։ Համայնքներում կենցաղային տաք ջրատաքացման համակարգերի անհրաժեշտության դեպքում առաջարկվում է տեղադրել թերմոսիֆոն համակարգերը, որոնք շատ պարզ են և տեղադրման և շահագործման տեսանկյունից։ Թերմոսիֆոն համակարգերը հիմնականում բնութագրվում են իրենց կուտակային ծավալի չափսով: Շուկայում տեղադրման համար առաջարկվում են հիմնականում 200-ից 300լ ծավալով կուտակիչ բաքերով համակարգեր։
- Արևային ջրատաքացման համակարգերը ըստ իրենց տեխնոլոգիական կառուցվածքի լինում են երկու տեսակի՝ վակուումային և հարթ։
Հարթ արևային ջրատաքացուցիչների ջերմային կորուստները ձմեռային ամիսներին զգալիորեն աճում են, որը ազդում է նրանց արտադրողականության վրա։ Այդ իսկ պատճառով շուկայում ակտիվորեն աշխատող ընկերությունների մեծ մասը առաջարկում է 58մմ տրամագծով 1800մմ երկարությամբ բորոսիլիկոնային ապակուց վակուումային խողովակներով համակարգեր։ Այս համակարգերում ջուրը տաքանում է անմիջապես վակուումային խողովակների մեջ և կուտակվում է ծավալային բաքում։ Ձմեռային ամիսներինխողովակաշարերում ջրի սառեցան վտանգը կանխելու համարարտաքին խողովակաշարերի վրա տեղադրվում է տաքացնող լար և խողովակաշարը ջերմամեկուսացվում է։
Թերմասիֆոն տիպի արևային ջրատաքացման համակարգեր ձեռք բերելիս վերջիններիս էներգաարդյունավետ աշխատանքը և երկարակեցությունը ապահովելու համար պետք է ուշադրությունդարձնել ներքահիշյալ հանգամանքների վրա․
- Համակարգի կուտակիչ բաքի ծավալը՝
Անվանումը | Կուտակիչ բաքի ծավալը | Ընտանիքի անդամների թիվը |
Արևային ջրատաքացման պասիվ համակարգ | 200 լ | 1-3 |
Արևային ջրատաքացման պասիվ համակարգ | 250 լ | 3-4 |
Արևային ջրատաքացման պասիվ համակարգ | 300 լ | 4-5 |
- Կուտակիչ բաքի նյութը՝
Ներքին բաք | Չժանգոտող պողպատ | Գալվանացված պողպատ | այլ |
Արտաքին բաք | Չժանգոտող պողպատ | Գալվանացված պողպատ | այլ |
- Կրող կոնստրուկցիայի նյութը՝
- Չժանգոտող պողպատ
- Գալվանացված պողպատ
- Պողպատ (անպայման պետք է պատշաճ ներկված լինի)
- Համակարգի աշխարհագրական ուղվածությունը՝
Համակարգի արևակլան մասը պետք է ուղված լինի դեպի Հարավ կամ հարավին մոտ, հորիզոնի նկատմամբ մոտ 45օ թեքությամբտաք ջրամատակարարման համար և 60օ թեքությամբ՝ ջեռուցման համար։
- Կրող կոնստրուկցիայի ամրացումը տանիքի վրա՝
Կոնստրուկցիաները տանիքին պետք է ամրացվեն ամուր, որպեսզի դիմակայեն ձյան, քամու, ինչպես նաև համակարգի սեփական ծանրության աձդեցությանը, միարժամանակ չխաթարելով տանիքի համասեռությունը։ Տանիքի վրա արված անցքերը պետք է հիդրամեկուսվեն օգտագործելով համապատասխան նյութեր և մեթոդներ։
- Շինհավաքակցման աշխատանքներ
- Շինհավաքակցման աշխատենքները պետք է իրականացվեն համապատասպխան շինարարական նորմերի և ստանդարտների համաձայն։
- Մասնավորապես պետք է ուշադրություն դարձնելհետևյալ հանգամանքների վրա՝
- Տաք ջրամատակարարման կոնտուրում պետք է օգտագործվեն միայն բարձր ջերմաստիճանի համար նախատեսված խողովակներ,
- Բոլոր խողովակները և էլեկտրական լարերը ամրաններով ամրացված լինեն պատերին, շինարարական կոնստրուկցիաների հատման մասում անցնեն պարկուճների միջով։
- Սառը ջրամատակարարում
Ի տարբերություն այլ համակարգերի, թերմոսիֆոն համակարգերի աշխատունակության համար անհրաժեշտ չէ անընդհատ ջրամատակարարում։ Ջրամատակարարման առկայությունն անհրաժեշտ է միայն համակարգի լցման պահերին և օգտագործման ժամանակ՝ համապատասխան ջերմաստիճանի ջրային խառնուրդ ստանալու համար։ Մատակարարվող ջրի ճնշումը ցածր լինելու դեքում անհրաժեշտ է տեղադրել ճնշումային պոմպ, իսկ սառը ջրամատակարարման երկարատև բացակայության դեպքում նաև սառը ջրի կուտակիչ բաք։
- Երաշխիք
Ուշադրություն դարձնել, թե աշխատանքները իրականացնող ընկերությանը քանի տարվա երաշխիք է տալիս համակարգին և երաշխիքը իր մեջ ինչ է ներառում։
- Ավտոմատ խառնիչի տեղադրում
Համապատասխան ջերմաստիճանի տաք ջուր ստանալու, ինչպես նաև անզգուշության հետևանքով այրվածքներից խուսափելու համար, առաջարկվում է համակարգում տեղադրել ավտոմատ խառնիչ, իսկ ճնշումը չբավարարելու դեպքում նաև պոմպ։
- Հողանցում
Սոլարեսս Ընկերությունը կատարելով նորամուծություն Հայաստանի շուկայում ստեղծեց բացառիկ՝360 լիտրանոց Արևային ջրատաքացուցիչները,հնարավորություն ընձեռնելով բոլորին ՝ունենալ էլ ավելի մեծ տարողունակությամբ ջրատաքացուցիչ
Փորձելով համադրել հաճելին օգտակարի հետ ՍոլարԵՍՍ ընկերությունը կատառեց համարձակ քայլ՝300 լ համակարգի հենքի վրա ստեղծելով 360 լիտրանոց համակարգը՝30 վակումային խողովակներով:Այն հնարավորություն տվեց ունենալ կոմպակտ չափերով և մեծ տարողունակությամբ համակարգ ,որը իր արդյունավետությամբ չի զիջում ստանդարտ չափերով համակարգերին:ԵՎ արդյունքև եղավ այն ,որ մենք և միայն մենք ենք կարողանում առաջարկել 300 լիտր օգտագործելի + 60 լիտր վակումային խողովակների =360 լիտրանոց համակարգ:
Կատարեք Ձեր առաջին քայլը՝ ձեռք բերելով արևային ջրատաքացուցիչը հենց հիմա: