Մենք կատարում ենք աշխատանքներ և մատուցում ծառայություններ արևային էներգիայի կիրառման ոլորտներում` արևային ջրատաքացուցիչներ, ջեռուցման համակարգեր, արևային պանելներ և էներգիա : Ունենք բարձր որակավորմամբ աշխատանքային խումբ, արևային էներգիայի նորագույն տեխնոլոգիաների, սարքավորումների կիրառմամբ կարող են մաքսիմալ ճշգրիտ հաշվարկներով առաջարկել յուրօրինակ լուծումներ և տալ առաջարկությունները` հաշվի առնելով Ձեր տեղանքի և ցանկությունների առանձնահատկությունները:
Մեր նպատակն է ընձեռել հնարավորություն յուրաքանչյուրին օգտվելու արևի էներգիայի տված լայն հնարավորություններից, օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները, թեկուզ ոչ մեր միջամտությամբ, սակայն մեր կողմից տրված խորհուրդներով:
Արևային Ֆոտովոլտային պանելներ 200Վ-ից սկսած՝ պոլիկրիստալ, մոնոկրիստալ, նախատեսված տան, շենքեր-շինությունների, արտադրական և այլ նպատակների համար արևային ջրատաքացուցիչներ 100լիտրից սկսված՝ ճնշումային, ոչ ճնշումային և համակցված, տան, բնակարանի, մեծ և փոքր բիզնեսի համար
Համազգային Վստահություն
«Solaress» ընկերությունը Համազգային վստահության խորհրդի կողմից անցկացված սոցոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում ճանաչվել է ոլորտում 2019թ. տարվա լավագույն Ընկերություն և արժանացել է «Միջազգային չափանիշներին համապատասխան որակյալ ծառայություններ մատուցող այլընտրանքային էներգետիկայի ներդրման տարվա ընկերություն» և «Որակ՝ գնից բարձր» կոչմանը: Հանդիսավոր արարողության ժամանակ պատվավոր մրցանակը ստացավ ընկերության հիմնադիր-տնօրեն Արթուր Մարտիրոսյանը: Վերջինս շնորհակալություն հայտնեց նման պարտավորեցնող մրցանակի արժանացնելու համար և հավաստիացրեց, որ այսուհետ ևս կշարունակեն աշխատել նույնպիսի նվիրումով՝ հանուն մարդկանց բարեկեցության և մեր երկրի տնտեսության զարգացման: Շնորհավորում ենք «SolareSS» -ին և մաղթում նորանոր հաղթանակներ: «Solaress» ընկերության հետ կապ հաստատելու համար կարող եք զանգահարել 043 100007 հեռախոսահամարով: Հասցե՝ Երևան, Կորյունի 8/4:
Արևային ոչ ճնշումային ջրատաքացուցիչ
Արևային Վահանակներ
Համակցված արևային ջրատաքացուցիչներ
Մեր նպատակները
Էներգախնայողություն
Հնարավորություն ընձեռնել բոլոր հաճախորդներին կատարել խնայողություններ՝բարձրացնելով կյանքի որակը
Շրջակա միջավայրի պաշտպանություն
Պակասեցնել մթնոլորտ արտանետվող գազերի քանակը,ունենալով սեփական՝ անվնաս և մշտական Էներգիայի աղբյուրը:
Արդիականացում
Կիրառելով արդի տեխնոլոգիաներ արդիականացնել ՀՀ տնտեսությունը՝ զարկ տալով էներգոարտադրությանը